Apaga.info
Home | Русский | Հայերեն | English
Order Tour    
E-mail:      info@apaga.info      
Նորություններ ԱՊԱԳԱ Ծրագիր Հանգիստ Հայաստանում Երկրներ Գործնական զբոսաշրջություն Մեր ծրագրերը Մեր մասին Պատկերասրահ Ֆորում Կայքի քարտեզ
Ինֆորմացիա ներդրողների համար
Հաջողակ գործունեության ամփոփում
Օրենսդրական ծրագրեր
Ամբիոն

ԱՊԱԳԱ Ծրագիր

                                     Молодежный лагерь last                                     

«Ապագա»  նախագիծը,  ինչպես  երկնային  ամեն  ինչ,  ունի  տարածքի  կարիք:  թույլ  տվեք  պատմել,  թե  որտեղ  է  գտնվում  «Ապագայի»  երկիրը:   Դիլիջան  քաղաքը  քաջ  հայտնի  է  նախկին  Խորհրդային  Միության  ժողովուրդներին.  դրա  համար   մեծ  մարդկային  շնորհակալություն  ենք  հայտնում  Գեորգի  Դանելիային:  Նրա  գեղեցիկ  ու  բարի  «Միմինո»  ֆիլմը՝  դիլիջանցի  Ռուբիկի  կերպարով,  Ֆրունզիկ  Մկրտչյանի  հիանալի  դերակատարմամբ,  արդեն  քսան  տարուց  ավելի  է,  ինչ  կապակցում  է  Դիլիջանն  այն  ամենի  հետ,  ինչը  թանկ  է  յուրաքնչյուր  մարդու  համար:  Դիլիջան  իսկապես  լավ,  գեղեցիկ,  ապրելու  և  հանգստանալու  համար  ցանկալի  քաղաք  է:  Ճիշտ  է,  տասնամյա   «փոփոխությունների  քամին»  թեթևակի  ցնցել  է  այն,  սակայն,  այնուամենայնիվ,  նոր  քաղաքապետի  (Ժորա  Սահաբալյան)   ընտրությունից  հետո  քաղաքացիները  վերջապես  հասկացան,  որ  իրենց  քաղաքի  ապագան  կախված  է միայն  իրենցից,  և  սկսեցին  ապրել…    

Դիլիջան  քաղաքում  կա  «Ռադիոտեխնիկումի»  տարածք,  շրջապատված  ոչ  մեծ  դաշտով,  որտեղ  մենք  անց  ենք  կացրել  մեր  ողջ  մանկությունը՝   ֆուտբոլ  խաղալով  և  հեծանիվ  քշելով…  «Ռադիոտեխնիկումի»  շրջակայքը՝  ներառյալ  «տնկարանը»  (ոչ  մեծ  անտառակ  լանջին),  «Ապագա»  երկրի  «քաղաքային»  մասն  է:  Այն  կոչվում  է  «Դաշտ»:   

Ինչպես  յուրաքանչյուր   երկիր  (խուսափելով  քաղաքական  մեղադրանքներից՝   մենք  չենք  օգտագործում  «պետություն»  բառը),  «Ապագան»  կարիք  ունի  ոչ  միայն  քաղաքի,  այլև   գյուղի,  գյուղատնտեսական  տարածքների,  որսարանների  և  զբոսավայրերի:  Այդ  հողերը  կենտրոնացված  են  Ենոքավան  գյուղի   շրջակայքում,  այն  գտնվում  է  Դաշտից  40  կիլոմետր  հեռավորության  վրա  (ավտոմայրուղով):

Եթե  նախընտրում  եք  քայլել  ոտքով,  լեռնային  գեղեցկագույն  արահետներով,  ձեզ  կհաջողվի  այդ.  «Ապագայի»  քաղաքային  և  գյուղական  հատվածները  կապված  են  15  կիլոմետրանոց  ազատ  քայլքի  և   ակտիվ  հանգստի  գոտիով:  

Մյուս  էջերում  Արտաշ  պապը  կպատմի  Ենոքավանի  մասին:  Ինչպես  յուրաքանչյուր  պատմություն, Արտաշ  պապի  պատմությունը  չի  հավակնում  բացարձակ  ճշմարտություն  լինելուն:  Այն պատմություն  է  ըստ  նրա  սեփական  շարադրանքի: Մենք  հաճույքով  կտպագրենք  Ենոքավանի  պատմության  ձեր  շարադրանքը:  Մի  քննադատե՛ք,  այլ  գրե՛ք: 

Մոռացա:  «Ապագա» երկրում չկան ոստիկաններ, թիկնապահներ, քննադատներ:

Այստեղ  ապրում  են  մարդիկ,  որոնք  բարձր  են  գնահատում իրենց  անձնային  ազատությունը  և  հետևաբար,  հարգում  են  այլոց  ազատությունը:  Ապրի՛ր  ազատ   և  մի  խանգարի  ուրիշներին  ապրել  ազատ:       

Բացի այդ.  մեր  երկիրը  պահպանում  է  բնությունը:  Նայի՛ր,  ով  է  պահում   խաչքարը  և  ամեն  ինչ  կհասկանաս… 


Вернуться



Уникальных посетителей: 49490
Страницу загружали: 10873
© 2004 Apaga.info. Все права сохранены
АПАГА - Тур! Туры в Армению! Туры по европе. Фотогалерея свыше 4000 фотографий по странам!